Ռուսական Yandex որոնողական համակարգն այժմ ունակ է որոնման արդյունքում ցուցադրել որոնվող երգերի կիթառի նոտաները: Այսինքն որևէ ռուսական կամ արտասահմանյան երգ որոնելու դեպքում արդյունքների մեջ միանգամից կցուցադրվեն նոտաները: Դրա համար անհրաժեշտ է երգի վերջում ավելացնել Аккорды բառը:
Բացի այդ որևէ երգի անուն որոնելու դեպքում արդյունքների էջում ցուցադրվում են նաև մի քանի կոճակներ, որոնց միջոցով հնարավոր միանգամից լսել տվյալ երգը (եթե կա Яндекс.Музыка-ում), տեսնել երգի բառերից որոշակի հատված, գտնել երգի մինուսովկան, ներբեռնել երգը և այլն: