Բլոգի նախորդ նյութերում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ տարբեր հնարքների, որոնց միջոցով կարող ենք կիրառել տարբեր էֆեկտներ կայքերի վրա: Օրինակ ջնջել կայքից ցանկացած ինֆորմացիա կամ հատուկ էֆեկտներով շարժում տալ կայքի բոլոր նկարներին: Կրկին անգամ հիշեցնեմ, որ սրանք ընդամենը Javascript հնարքներ են և կապ չունեն կայքերը կոտրելու հետ: Այդ էֆեկտների հետևանքները չեն պահպանվում: Գոյություն ունի այդպիսի էֆեկտներով հարուստ մի կայք, որի օգնությամբ կարող ենք զվարճանալ ցանկացած կայքի վրա: ... Կարդալ շարունակությունը »
Windows-ը թաքցնում է որոշ ֆունկցիաներ օգտագործողներից: Երբ որևէ ֆայլի կամ թղթապանակի վրա աջ click եք անում, ապա բացվում է մի մենյու, որտեղ կան բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ: Սակայն որոշ ֆունկցիաներ տեսնելու համար պետք է click անելու ժամանակ սեղմել shift կոճակը: Ներքևի նկարում ցուցադրվում է սովորական մենյուն (որոշ ֆունկցիաներ կախված են համակարգչի վրա տեղադրված ծրագրերից)
Վերջերս հայտնաբերեցի, որ Windows 7-ում թղթապանակ կարելի է պատրաստել նաև շատ հեշտ եղանակով: Օրինակ եթե էկրանի վրա ուզում եք ստեղծել նոր թղթապանակ, ապա պետք է մկնիկի աջ click անել, ընտրել New, հետո Folder: Սակայն դա կարող եք անել նաև սեղմելովCtrl+Shift+N: Այս մեթոդը աշխատում է ոչ միայն էկրանի վրա, այլ նաև համակարգչի ցանկացած միջավայրում: