Մի քանի ամիս առաջ գուգլը սմարթֆոնների համար ստեղծեց մի ծառայություն, որի միջոցով հնարավոր էր կատարել որոնումներ հեռախոսին ձայնային հրամաններ տալով: Այդ ծրագիրը ավտոմատ վերափոխում էր ձայնը տեքստային հրամանի և կատարում որոնում: Վերջերս այդ ծառայությունը հասանելի է դարձել նաև համակարգիչների համար: Գուգլը ստեղծել է Google Chrome-ի համար նախատեսված մի հավելված, որի միջոցով կարող ենք կատարել ձայնային որոնումներ ոչ միայն Google-ում, այլ նաև Youtube, Wikipedia, Yahoo, Bing և մի շարք այլ կայքերում: Կարող եք նաև ավելացնել նոր կայքեր: Օրինակ կարող եք կատարել ձայնային որոնումներ ֆեյսբուքում կամ թվիթերում: