Երկուշաբթի, 21.07.2025, 07:50
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
JORA AHARONYANS'BLOG
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 98
ԺԱՄ
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Nod32 անտիվիրուսով հնարավոր է լուսանկարել գողին և գտնել գողացված համակարգիչը
15:30
Nod32 անտիվիրուսով հնարավոր է լուսանկարել գողին և գտնել գողացված համակարգիչը

Nod32 անտիվիրուսը պարունակում է նաև մի շարք օգտակար գործիքներ, որոնք օգնում են ավելի արդյունավետ պայքարել վնասակար կայքերի ու վիրուսների դեմ: Անտիվիրուսի 6-րդ տարբերակում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս գտնել գողացված համակարգիչները: Այդ ֆունկցիան կոչվում է Anti-Theft և ունի հետևյալ հնարավորությունները՝

1.Տեսնել գողին համակարգչի web տեսախցիկի միջոցով:
2.Տեսնել համակարգչի գտնվելու վայրը քարտեզի վրա:
3.Արգելափակել համակարգչի վրա գտնվող ֆայլերը:
4.Նկարահանել համակարգչի էկրանին կատարվող գործողությունները:

Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարգավորել այդ ֆունկցիան և ինչպես ստանալ տվյալներ գողացված համակարգչի և գողի մասին:

1. Ներբեռնեք Nod32 6-րդ տարբերակը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ:
3. Տեղադրելուց հետո բացեք անտիվիրուսը
4. Սեղմեք Enable ESET Anti-Theft կոճակը:



4. Եթե դեռ գրանցված չեք, սեղմեք Create new ESET Account


4.Բացված կայքում լրացրեք պահանջվող տվյալները և գրանցվեք: Այնուհետև անտիվիրուսի մեջ գրեք Ձեր օգտատունն ու գաղտնաբառը ու սեղմեք Sign in:

5. Գրեք Համակարգչի անունը և սեղմեք Next: Մի քանի վայրկյան սպասեք, որպեսզի Ձեր համակարգիչը ավելանա 4-րդ քայլում ստեղծած պրոֆիլին:



Կարգավորումների փուլը այսքանով ավարտվում է: Հետագայում եթե համակարգիչը գողանում են, անհրաժեշտ է մտնել այստեղ և սեղմել My computer is missing կոճակը:


Այդ կոճակը սեղմելուց հետո կկատարվեն հետևյալ գործողությունները՝

-Գողացված համակարգչով ինտերնետին միանալուց 3 րոպե անց համակարգիչը ռեստարտ կլինի

-համակարգչում կստեղծվի նոր Account և ավտոմատ կմտնի այդ Account-ը, որի շնորհիվ Ձեր համակարգչում գտնվող ֆայլերը գողի համար հասանելի չեն լինի:

-անտիվիրուսը կսկսի հավաքել անհրաժեշտ տվյալները և կուղարկի Ձեր պրոֆիլի վրա (եթե համակարգչին միացված է նաև Web տեսախցիկ, ապա անտիվիրուսը աննկատ կնկարի գողին և կուղարկի լուսանկարները):


Համակարգիչը գտնելուց հետո կարող եք սեղմել I recovered my device կոճակը և նորից հասանելի դարձնել Ձեր ֆայլերը:

Հ.Գ.
Խորհուրդ եմ տալիս չալարել և ապահովության համար կատարել այս քայլերը, թե չէ հետո կարող է ուշ լինել...
Դիտումներ: 623 | Ավելացրեց: Joro | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Կայքի գործնկեր
Որոնել
Ամսաթիվ
«  Մայիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Video
Տարածել կայքը

| Copyright MyCorp © 2025 | |