Գլխավոր էջ » 2013»Մայիս»10 » Կատարում ենք որոնում Google Chrome-ի հասցեի դաշտի միջոցով
15:39
Կատարում ենք որոնում Google Chrome-ի հասցեի դաշտի միջոցով
Google Chrome դիտարկիչը ունի բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ, որոնց մասին քչերը գիտեն: Օրինակ հնարավոր է ծրագրի հասցեի դաշտի միջոցով կատարել որոնումներ կայքերում: Ենթադրենք ուզում ենք որոնել "դիտարկիչ" բառը Armblog.net-ում: Դրա համար անհրաժեշտ է այցելել Armblog.net և վերևի աջ անկյունում գտնվող որոնման դաշտում գրել "դիտարկիչ": Սակայն Google Chrome-ը թույլ է տալիս կայքերում որոնումներ կատարել առանց այդ կայքերը այցելելու: Այժմ Armblog.net-ի օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է դա կատարվում՝
1. Դիտարկչի հասցեի դաշտում աջ քլիք արեք ու ընտրեք նկարում պատկերվածը՝
2.Կբացվի որոնման կարգավորումների պատուհանը: Այդ պատուհանի ներքևի հատվածում ավելացրեք հետևյալ դաշտերը ըստ հերթականության՝ armblog.net armblog.net http://www.armblog.net/p/blog-page_10.html?q=%s
3.Սեղմեք ok ու պահպանեք կարգավորումները: 4.Այս կարգավորումներից հետո Armblog.net-ում որոնում կատարելու համար հարկավոր է դիտարկչի հասցեի դաշտում գրել Armblog.net ու ստեղնաշարի վրա սեղմել Tab կոճակը: Այնուհետև պետք է հավաքել որոնվող բառը ու սեղմել Enter:
Ցանկացած այլ կայք կարգավորելու համար պետք է նախևառաջ այցելեք այդ կայքը և կատարեք որոնում: Այնուհետև որոնման էջի URL-ում փոխարինեք որոնվող բառը %s-ով և տեղադրեք Google Chrome-ի կարգավորումների մեջ:
Վերևում պատկերված է, թե Gmail-ի դեպքում ինպիսի տեսք պետք է ունենա կարգավորումների տեքստը, իսկ օրինակ Ֆեյսբուքի դեպքում կարգավորումներում պետք է գրել՝ facebook.com facebook.com http://www.facebook.com/search/results.php?q=%s