Ինչպես գիտենք Գուգլը վերջերս թողարկել է իր նոր սոցիալական ցանցը, որը կոչվում է Google Plus: Անկեղծ ասած հավատս չէր գալիս, որ ֆեյսբուքին արժանի մրցակից ցանց կարող է ստեղծվել, սակայն կարծում եմ, որ Google Plus-ը մեծ տարածում կգտնի: Այս ցանցին դեռ մանրամասն կանդրադառնանք, իսկ հիմա տեսնենք, թե ինչպես կարելի է փոխել Gmail-ի ինտերֆեյսը նոր ինտերֆեյսով, որը ավելի շատ նման է Google Plus -ի ինտերֆեյսին:
1.Մտեք Gmail: Հետո սեղմեք կարգավորումների նշանի վրա ու Mail Settings:
2. Սեղմեք themes կոճակը, իջեք ցուցակի ներքևը և նշեք Preview (Dence) կամ Preview ինտերֆեյսներից մեկը: