Շատ են պատահում դեպքերը, երբ ուրիշի համակարգչով եք մտնում ինտերնետ կամ ուրիշներն են Ձեր համակարգչով մտնում ինտերնետ և անձնական տվյալները պահպանվում են դիտարկչի մեջ: Օրինակ եթե մտնում եք օդնոկլասնիկի սոցիալական ցանց կամ ֆեյսբուք, ապա ձեր username-ը պահպանվում է դիտարկչի հիշողության մեջ:
Պարզվում է, որ դրանք ջնջելու համար գոյություն ունի մի շատ հեշտ ու օգտակար միջոց: Ջնջելու համար անհրաժեշտ է ընդամենը մկնիկը տանել բացված ցուցակում գտնվող անվան վրա և ստեղնաշարի վրա սեղմել "Delete": Մեթոդը փորձարկել եմ Google Chrome և Mozilla FireFox դիտարկիչների վրա: Այլ դիտարկիչների վրա փորձարկելու դեպքում գրեք մեկնաբանություն:
|