Ենթադրենք Google-ի քարտեզի վրա գտել եք որևէ տեղամաս և ցանկանում եք իմանալ, թե երբ է թարմացվել այդ տեղամասը վերջին անգամ:
Արբանյակից արված լուսանկարների ամսաթվերը իմանալու համար անհրաժեշտ է քարտեզների օնլայն տարբերակի փոխարեն օգտվել Google Earth ծրագրից:
1.Բացեք Google Earth ծրագիրը: 2.Որոնեք որևէ տեղամաս: 3.Առավելագույն մեծացրեք այդ տեղամասը (մկնիկի ակով) 4.Նկարի ներքևում կտեսնեք լուսանկարի ամսաթիվը:
Փողոցային լուսանկարների ամսաթվերը իմանալու համար կարող ենք արդեն օգտվել քարտեզների օնլայն տարբերակից: 2.Որոնեք որևէ տեղամաս: 3.Քաշեք "Street View" նշանը և տեղադրեք քարտեզի վրա (նշանը գտնվում է խոշորացման նշանի վերևում) 4.Լուսանկարի ներքևում կցուցադրվի ամսաթիվը:
|