Երկուշաբթի, 21.07.2025, 07:26
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
JORA AHARONYANS'BLOG
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 98
ԺԱՄ
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 17 » Ինչպես գրել և կարդալ հայերեն տառեր բջջային հեռախոսներում
20:24
Ինչպես գրել և կարդալ հայերեն տառեր բջջային հեռախոսներում



Կատարեցի որոշակի ուսումնասիրություններ և պարզվեց, որ բջջային հեռախոսներում հնարավոր է հայերեն գրել և կարդալ: Բնականաբար խոսքը սմարթֆոնների մասին է, իսկ մնացած հեռախոսների պարագայում այլ խնդիր է: Ես փորձարկել եմ Nokia 5800 սմարթֆոնի վրա, որի ՕՀ-ն Symbian 9.4 է: Նախքան թեմային անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել հետևյալ մարդկանց՝ 

forum.bit.am-ի անձնակազմին՝ հայերեն տառերը բջջայինում ցուցադրելու մեթոդում ինձ օգնելու համար:

Հայկ Դինգչյանին՝ հայերեն ֆոնտերը ինձ տրամադրելու համար:

Եվ վերջապես Բեն Քարամյանին, ով իր կամքով և նախաձեռնությամբ ինձ տեղեկացրեց բջջայինում հայերեն գրելու մեթոդի մասին:




Հայերեն կարդալու համար՝
1. Ներբեռնում եք Opera Mobile 10 ծրագիրը
2. Տեղադրում եք բջջային հեռախոսի մեջ:
3. Ներբեռնում եք հետևյալ ֆոնտերը:
4. Տեղադրում եք ֆոնտերը E:\System\Apps\OperaMobile\fonts2
դիրեկտորիայում
5. Անջատում և միացնում եք հեռախոսը:
6. Զարմանում :)


Հայերեն գրելու համար՝
1. Ներբեռնում եք հետևյալ ծրագիրը:
2. Տեղադրում եք բջջայինի մեջ (ծրագիրը կամ պետք է տեղադրել ֆայլային համակարգը կոտրած հեռախոսների վրա, կամ ստորագրել  սերտիֆիկատով):
3. Ներբեռնում եք հետևյալ ֆայլը, որը իրենից ներկայացնում է նախորդ ծրագրի skin հայերեն տառերով:
4. Տեղադրում եք այդ ֆայլը E:\Data\Baidu\input\touchskin և E:\Data\Baidu\input\touchskinW դիրեկտորիաներում:
5. Մտնում եք 2-րդ կետում ներբեռնած Baidu ծրագրի կարգավորումների մեջ և skin-ների բաժնում ընտրում հայերենը:


Միայն տեղեկացնեմ, որ skin-ների բաժնում հեռախոսի ուղղահայաց դիրքը կարող եք ընտրել հայատառ ստեղնաշար, իսկ հորիզոնական դիրքում ռուսերեն կամ անգլերեն:
Դիտումներ: 1012 | Ավելացրեց: Joro | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Կայքի գործնկեր
Որոնել
Ամսաթիվ
«  Մայիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Video
Տարածել կայքը

| Copyright MyCorp © 2025 | |