Գլխավոր էջ » 2013»Մայիս»10 » Ինչպես բացել Windows 8-ի App-երը փոքր էկրան ունեցող համակարգիչների վրա:
15:29
Ինչպես բացել Windows 8-ի App-երը փոքր էկրան ունեցող համակարգիչների վրա:
Windows 8 օպերացիոն համակարգի մետրո ծրագրերի աշխատանքի համար նվազագույնը պահանջվում է 1024x768 թողունակություն: Սակայն նեթբուքների կամ փոքր չափսերով այլ համակարգիչների վրա հիմնականում չի թույլատրվում դնել 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն, որի պատճառով այդ ծրագրերը չեն բացվում:
Եթե օգտագործում եք Windows 8 և մետրո ծրագրեր բացելու ժամանակ տեսնում եք The screen resolution is too low for this app to run հաղորդագրությունը, ապա կատարեք հետևյալ քայլերը:
1.Մետրո ինտերֆեյսի վրա հավաքեք Regedit 2.Բացեք այդ ծրագիրը 3.Ստեղնաշարի վրա սեղմեք Ctrl+F և որոնեք հետևյալ արտահայտությունը՝
Display1_DownScalingSupported
4.Երկու անգամ սեղմեք գտնված դաշտի վրա: Փոխեք 0 թիվը և գրեք 1: Սեղմեք Ok:
5.Սեղմեք F3 և գտնված հաջորդ դաշտի համար կատարեք 4-ից 5-րդ քայլերը: Կրկնեք այնքան, մինչև որոնումը այլևս տվյալներ չգտնի: 6.Ռեստարտ արեք համակարգիչ: 7.Էկրանի վրա աջ քլիք արեք և մտեք Screen Resolution:
8.Ընտրեք 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն և բացեք մետրո ծրագրերը: