Երկուշաբթի, 21.07.2025, 07:22
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
JORA AHARONYANS'BLOG
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 98
ԺԱՄ
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Ինչպես արգելափակել ցանկացած կայք Windows-ի մեջ գտնվող Hosts ֆայլի միջոցով
20:35
Ինչպես արգելափակել ցանկացած կայք Windows-ի մեջ գտնվող Hosts ֆայլի միջոցով

Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Դա անելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ: Այսօր կսովորենք կայքեր արգելափակելու ամենապարզ մեթոդը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները): hosts.ini ֆայլը գտնվում է C:\Window\System32\drivers\etc թղթապանակի մեջ (եթե Windows-ը տեղադրված է C սկավառակի վրա, այլապես առաջին տառը այլ է):


Այն սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 դաշտ` առաջին դաշտում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ դաշտում նշված հասցեն: Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը այդ կայքի համար: Օրինակ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել


127.0.0.1 www.youtube.com
127.0.0.1 youtube.com

Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած կայքի համար անհրաժեշտ է գրել հասցեն www-ով և առանց www-ի: 127.0.0.1 հասցեն դա ձեր համակարգչի լոկալ հասցեն է:



Ֆայլը փոփոխելուց հետո անհրաժեշտ է պահպանել հին ֆայլի անունով և նույն թղթապանակում:
Դիտումներ: 616 | Ավելացրեց: Joro | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Կայքի գործնկեր
Որոնել
Ամսաթիվ
«  Մայիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Video
Տարածել կայքը

| Copyright MyCorp © 2025 | |