Գլխավոր էջ » 2013»Մայիս»10 » Ինչ են իրենցից ներկայացնում QR կոդերը և ինչպես պատրաստել դրանք
20:32
Ինչ են իրենցից ներկայացնում QR կոդերը և ինչպես պատրաստել դրանք
Երևի շատերդ Երևանի շենքերի կամ արձանների վրա նկատել եք քառակուսի կոդավորված պատկերներ: Այդ պատկերները կոչվում են QR կոդեր: QR բառը կազմված է անգլերեն Quick և Response բառերի առաջին տառերից, ինչը նշանակում է արագ պատասխան: QR կոդը իրենից ներկայացնում է երկչափ կոդ, որը ստեղծվել է 1994 թվականին ճապոնական Denso-Wave ընկերության կողմից: Այսօր այդ կոդերը լայն տարածում են գտել և օգտագործվում են տարբեր բնագավառներում: QR կոդերում կարող է տեղավորվել 7089 թվային և 4296 տառաթվային սիմվոլներ և դա բավարար է, որպեսզի կարողանանք պահպանել որոշակի տեքստ կամ հասցե: QR կոդերը կարող եք կարդալ բջջային հեռախոսների միջոցով: Այնուհետև բջջային հեռախոսը այդ ինֆորմացիան ապակոդավորում է և ցուցադրում այն: QR կոդում կարող է պահպանվել տեքստ, ինտերնետային հասցե, հեռախոսի համար և նույնիսկ SMS հաղորդագրություն: Օրինակ եթե բջջային հեռախոսի միջոցով վերծանեք ներքևում պատկերված նկարը, ապա կհայտնվեք Armblog.net կայքում՝
QR կոդերը ունեն նաև բացասական կողմեր: Օրինակ դրանք կարող են օգտագործվել վիրուս տարածելու տպատակով: Հակերները կարող են պատրաստել QR կոդեր, որը վերծանելու դեպքում բջջային հեռախոսը կայցելի որևէ վիրուսային կայք և կվարակի Ձեր հեռախոսը:
QR կոդերը կարդալու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝
Հեռախոսների մեծամասնության դեպքում շատ լավ աշխատում էKaywa reader-ը: Անհրաժեշտ է ցանկից ընտրել Ձեր հեռախոսի մոդելը և ներբեռնել:
Եթե ցանկանում եք պատրաստել Ձեր անձնական QR կոդերը, ապա կարող եք օգտվել այս կայքից: QR կոդեր կարելի է պատրաստել նաև Wolfram Alpha կայքի շնորհիվ: Օրինակ Armblog-ի համար QR կոդ պատրաստելու համար անհրաժեշտ է մտնել www.wolframalpha.com և գրել հետևյալ արտահայտությունը՝ QR code for http://www.Armjamanc.do.am