Սոցիալական ցանցերը և այլ ինտերնետային կայքերը խլում են բավականին շատ ժամանակ և երբեմն մեզ խանգարում են աշխատել: Եթե կախվածություն եք ձեռք բերել այդ կայքերից, ապա այս ծրագիրը այդ հարցում ձեզ կօգնի: Ծրագիրը իրենից ներկայացնում է Google Chrome դիտարկչի հավելված, որի օգնությամբ կարող եք որոշակի ժամանակահատվածով արգելափակել ձեր մուտքը որոշ կայքեր:
Օրինակ կարող եք որոշել, թե օրական քանի րոպե կամ ժամ կարող եք մտնել ֆեյսբուք: Կարող եք նաև նշել, թե որ օրերին ծրագիրը թույլ կտա մտնել կամ չմտնել այդ կայքերը: Հավելվածը ներբեռնելու համար այցելեք այստեղ: Հավելվածը ջնջելու համար այցելեք այստեղ: