
Մի քանի ամիս շարունակ օգտագործում եմ Nokia 5800 ExpressMusic սմարթֆոնը և ցանկանում եմ կիսվել մի քանի հետաքրքիր փաստերով: Նախ սկսենք նրանից, որ Նոկիայի առաջին սենսորային էկրանով հեռախոսն է, որը աշխատում է Symbian 9.4 օպերացիոն համակարգով: Հեռախոսը պարունակում է բավականին շատ համակարգային ֆայլեր, որոնց մի մասը անտեսանելի է: Խաղեր կամ ծրագրեր տեղադրելու համար կամ պետք է հեռախոսի ֆայլային համակարգը ամբողջովին կոտրել, կամ էլ այդ ծրագրերը կամ խաղերը նախօրոք ստորագրել հատուկ Ձեր հեռախոսի համար նախատեսված սերտիֆիկատով: Միանգամից հարց է առաջանում. իսկ որտեղի՞ց վերցնել սերտիֆիկատ կամ ինչպես ստորագրել ֆայլերը: Այդ ամենը կարելի է անել հետևյալ կերպ.
1.Մտեք այս ինտերնետային կայքը:
2.Սեղմեք վերևի աջ անկյունում Register կոճակը:
3.Լրացրեք առաջարկվող տվյալները և հաստատեք:
4.Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող Login կոճակը և բացված էջում գրեք լոգինը ու գաղտնաբառը:
5.Բացեք այս հասցեն և սեղմեք Enter: 6.Այնուհետև բացված ֆորմայում գրեք հեռախոսի մոդելը (օրինակ 5800), երկու անգամ գրեք հեռախոսի IMEI կոդը (կարող եք իմանալ հեռախոսի վրա հավաքելով*#06#), իսկ վերջին դաշտը կարող եք չլրացնել:
7.Սերտիֆիկատի հայտը տրված է: Մի քանի ժամ հետո կրկին այցելեքայս կայքը:
8.Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող Login կոճակը և մուտք գործեք համակարգ:
9.Բացեք այս հասցեն ու սեղմեք Enter:
10. Եթե սերտիֆիկաը պատրաստ է արդեն, ապա կարող եք ներբեռնել *.cer և *.key ֆայլերը:
11.Ներբեռնեք հետևյալ ծրագիրը` SignTool :
12.Բացեք SIGNTool.1230.exe ֆայլը:
13.Ընտրեք ստորագրվող ֆայլերը,սերտիֆիկատը ու բանալին և սեղմեք ստորագրել (խորհուրդ է տրվում նախօրոք սեղմել ջնջել սերտիֆիկատը, որից հետո նշել չստորագրված ֆայլը ու ստորագրել):
|