Այս հոդվածը բոլոր այն ucoz կայքատերերի համար է, ովքեր ցանկանում են փոխել կայքի վերևի լոգոն: Որտեղ է գտնվում այդ նշանը:
Երբ այցելում ենք կայք, նշանը երևում է բրաուզերի վերևի մասում: Ucoz-ի օրիգինալ լոգոն այդքան էլ գեղեցիկ չէ, և նայելով նշանին ` անկախ քեզնաից կայքը նույնացնում ես ucoz-ով պատրաստված կայքերի հետ: Բացի այդ նշանը կարող է չհամընկնել ձեր կայքի իմաստային բովանդակությանը:

Լոգոն փոխելու համար անհրաժեշտ է Файлавой менеджер-ում որոնել favicon.ico անվանմամբ ֆայլը(այն գոյություն ունի բոլոր ucoz կայքերում):
Տարբեր լոգոներ մեկ արխիվում կարող եք ներբեռնել այստեղից:
Ներբեռնելուց հետո բացեք արխիվը և ընտրեք ձեր ճաշակին համապատասխան լոգո: Իսկ եթե դուք ուզում եք ձեր անհատական լոգոն, ապա պետք է պատրաստեք ինքներդ: Ձեր ընտրած լոգոն անվանափոխեք favicon անվանմամբ և ներբեռնեք ձեր կայքում` Файлавой менеджер-ի օգնությամբ:
Հնարավոր է, որ փոփոխությունը միանգամից չերևա, բայց որոշ ժամանակ հետո կտեսնեք(առավելագույնը է 1 օր)