Գլխավոր էջ » 2013»Մայիս»17 » Ինչպես ներբեռնել ֆայլեր դադարներով Letitibit-ից,DepositeFiles-ից և նմանատիպ ֆայլային սերվերներից
20:36
Ինչպես ներբեռնել ֆայլեր դադարներով Letitibit-ից,DepositeFiles-ից և նմանատիպ ֆայլային սերվերներից
Ինտերնետային ֆայլային սերվերները անվճար հնարավորություն են տալիս ներբեռնել ֆայլեր միայն որոշակի արագությամբ: Իսկ եթե ֆայլի չափը մեծ է, այդ դեպքում ստիպված պետք է ժամերով չանջատել համակարգիչը և սպասել մինչև ներբեռնումը ավարտվի: Սակայն այս մեթոդով կարող եք դադարներով ներբեռնել Letitibit-ից, Rapidshare-ից, depositeFiles-ից և նմանատիպ ֆայլային սերվերներից:
1.Բացեք այն ֆայլի էջը, որտեղ գտնվում է ներբեռնվող ֆայլը:
2. Սեղմեք անվճար ներբեռնելու կոճակը: Letitbit կայքի դեպքում նկարում նշված կոճակը:
3. Սպասեք մի քանի վայրկյան (Letitbit-ի դեպքում 60 վրկ.) ու գրեք պահանջվող կոդը:
4. Հայտնված հղման վրա սեղմեք մկնիկի աջ կոճակով և ընտրեք հղումը պատճենահանող տարբերակը: Տվյալ դեպքում "копировать адрес ссылки"
7. Տեղադրեք պատճենած հասցեն ու սեղմեք բեռնավորել կոճակը:
8. Այժմ ամենահետաքրքիր մասը: Եթե ցանկանում ենք կանգնեցնել ներբեռնումը և այն հետագայում շարունակել, ապա Download Master-ից կանգնեցրեք ներբեռնումը (Pause, ոչ թե Stop): Շարունակելու համար կրկնեք 1-ից 4կետերում նշված գործողությունները: Այնուհետև բացեք Download master-ը, մկնիկի աջ կոճակով սեղմեք ֆայլի վրա, ընտրեք "свойства" և տեղադրեք նոր պատճենված հասցեն: Ամենավերջում նշեք տվյալ ֆայլը և սեղմեք Startկոճակը: