Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է Photoshop-ի օգնությամբ սովորական թվային նկարից ստանալ գրաֆիկական նկար:
1. Բացեք որևէ նկար (ցանկալի է, որ այն լինի լավ որակով)
2. Հետո Filter menu-ից նշեք Blur->Smart Blur
3. Բացված պատուհանում ընտրեք Edge only
4. Հետո փոփոխեք Radius և Threshold պարամետրերի արժեքները: Պետք է ստացվի հետևյալը`
5. Հետո սեղմեք Ctrl+I և փոխեք սև ու սպիտակ գույների տեղերը`
Այստեղ կարող եք կանգ առնել, եթե Ձեզ դուր է գալիս այս տեսքով, բայց կարող եք նաև շարունակել՝ ավելի լավ արդյունք ստանալու համար:
6.Filter->Artistic->Cutout և փոփոխեք պարամետրերը ըստ Ձեր հայեցողության: Արդյունքում կստացվի հետևյալը՝
Ուրիշ նկարների օրինակներ`
|