Գլխավոր էջ » 2013»Մայիս»14 » Ինչպես խաղալ FIFA11 ընկերների հետ GameRanger ծրագրի միջոցով:
22:38
Ինչպես խաղալ FIFA11 ընկերների հետ GameRanger ծրագրի միջոցով:
Այս գրառումը կարդալուց առաջ կարդացեք և տեղադրեք GameRanger ծրագիրը, որը մանրամասն նկարագրել եմ այս գրառման մեջ: Եթե չունեք FIFA11 խաղը, ապա այն կարող եք ներբեռնել այստեղից uTorrent ծրագրի միջոցով:
FIFA11 խաղի թղթապանակում գտեք rna.ini ֆայլը, բացեք այն notepad-ով և ջնջեք պարունակությունը: Եթե այդ ֆայլը չկա, ապա խաղի թղթապանակում ստեղծեք նոր տեքստային դատարկ ֆայլ և այն անվանեք rna.ini:
GameRanger ծրագրում կարող եք միանալ ուրիշների կողմից ստեղծված խաղերին (Join), կամ ստեղծել նոր խաղ, որպեսզի այլ մարդիկ միանան (Host): Քայլ առ քայլ նայենք այս երկու դեպքերը:
Join ռեժիմի դեպքում
1.Ծրագրի մեջ գտեք Fifa11-ի ազատ սենյակներ և մտեք դրանց մեջ: Պետք է այդ սենյակների կողքին չլինի կողպեք կամ կանաչ նշան: Կողպեքի առկայության դեպքում եթե այդ սենյակը ստեղծել է Ձեր ընկերը, ապա նա պետք է Ձեզ տեղեկացնի գաղտնաբառի մասին: 2. Սենյակում կարող եք բարևել մրցակցին և նրան խնդրել սկսել խաղը: 3. Բացվում է FIFA11 Խաղը:
Այնուհետև ընտրեք թիմերը և խաղացեք:
Host ռեժիմի դեպքում
Եթե ցանկանում եք ստեղծել սենյակ, և դառնալ Host, ապա կարող եք տեսնել այս վիդեոն: